կարևոր
3256 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 12:45
Քաղաքական

Իշխող ՔՊ-ն հերթական անգամ մի բանից խոսում, աղաղակում է, լրիվ հակառակը՝ անում․ Սևակ Հակոբյան

Իշխող ՔՊ-ն հերթական անգամ մի բանից խոսում, աղաղակում է, լրիվ հակառակը՝ անում․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես էլ փորձում էի չանդրադառնալ այս՝ կարծես ակնհայտ թեմային, բայց նույնպես չդիմացա. իշխող ՔՊ-ն հերթական անգամ մի բանից խոսում, աղաղակում է, լրիվ հակառակը՝ անում:

Ալեն Սիմոնյանը, Վահագ Ալեքսանյանը, մյուսը, մյուսը Նիկոլի իշխանության այցեքարտն են: Կենդանի նկարագիրն են: Նրանց պահվածքը, արդարացումները, իբր հիմնավորումները, երբևիցէ իրականու՛մ մերժված, հայ հասարականության կողմից մշտապես ամոթի և պարսավանքի արժանացած դրսևորումներ են:

Այդ տեսակ պահելաձև դեռ դպրոցական հասակի երեխայի դեպքում է կանխվում ծնողների, ուսուցիչների կողմից: Երեխային այդ վաղ ինքնադրսևորման տարիքում են բացատրում՝ Что такое хорошо, а что такое плохо. Ահավոր է, որ այն երեխաները, որոնց ծնողները շատ տարիներ առաջ, նրանց այդ ամենը չեն բացատրել, մեծացել և օրինակ են ծառայում իրենց, այլոց երեխաներին:

Մի պահ կողմ դնելով այն աղետը, որը այս իշխանությունը բերել է հայ ժողովրդի գլխին, ընդամենը մի քանի տարվա ընթացքում, տեսականորեն դիտարկելով, եթե անգամ այդտեղ դավաճաններ և գործակալներ չեն, միևնույն է՝ չէր ստացվելու առաջնորդել (չշփոթել իշխանության հասնելու հետ) հնագույն ազգին դեպի զարգացում և բարեկեցություն:

Դրա համար առաջնորդություն վերցրածները պետք է մարմնավորեն առաջին հերթին ազգի օրինակելի տեսակը, թեկուզ ձևական, գոնե արտաքնապես պետք է ձգտեն այդ տեսակին, ում մենք բոլորս որպես օրինակ ենք տեսել կյանքում, ֆիլմերում, կարդացել գրքերում: Իրենք դրա հակառակն են, ամբողջովին: Չեն էլ թաքցնում, որովհետև... Դե չեն բացատրել երեխա ժամանակ, քամակներին չեն կերել, հայաթում էլ միշտ նեղացրել են, ծեծել: Բայց ոչ մեկ տենց էլ չի բացատրել»: