Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։
Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, եթե իրազեկմանը մասնակցելու է 50 և ավելի քաղաքացի, ապա՝
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։