Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախորդ տարին հեշտ չէր երկկողմ հարաբերությունների համար: Այսօր մենք վճռական ենք անկեղծորեն քննարկել այն մթնոլորտի ոգով, որին աջակցում են մեր առաջնորդները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային բոլոր հարցերը, որոնք կարևոր են. դուք կարևոր եք Ռուսաստանի Դաշնության համար»,- ասել է Լավրովը։
Նա համոզված է, որ իրենք այժմ կառուցողականորեն կդիտարկեն առկա բոլոր խնդիրները։
Մենք միշտ արժեւորել եւ շարունակում ենք արժեւորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի բարեկամության, բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն և զարգանան», - նշել է նախարարը: