կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 14:36
Աշխարհ

Թուրքիան ռազմավարական գործընկեր է Կիևի համար. Ուկրաինայի ԱԳՆ

Թուրքիան ռազմավարական գործընկեր է Կիևի համար. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հարաբերությունները Թուրքիայի հետ և Ղրիմի պլատֆորմը:

«Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Սա մեզ համար շատ կարևոր է մոտ ժամանակներս դաշինքին անդամակցելու տեսանկյունից»,- ասել է նա:

Ըստ Բոդնարի՝ Թուրքիան ոչ միայն լավ հարևան է Ուկրաինայի համար, այլև՝ հուսալի ու կարևոր ռազմավարական գործընկեր տարածաշրջանում:

«Այս տարի մենք նշում ենք մեր ռազմավարական գործընկերության 10-ամյակը, և շատ կարևոր է, որ սերտ կապ հաստատվի երկու երկրների ղեկավարների միջև: Հուսով եմ, որ այս տարի տեղի կունենա բարձր մակարդակով ռազմավարական խորհուրդ, և երկու երկրների միջև հարաբերությունների համար կարևոր որոշումներ կկայացվեն»,- շեշտել է նա:

Բոդնարը նշել է, որ, չնայած 2020 թվականին կորոնավիրուսի նոր տեսակի բռնկմանը, երկրների միջև նույնիսկ ավելի շատ պաշտոնական այցեր են եղել, քան 2019 թվականին: Դա, ըստ նրա, ցույց է տալիս, թե որքան ուժեղ են երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերում միմյանց նկատմամբ և բացում իրենց համագործակցության ներուժը: