|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքական Cumhuriyet-ը հատուկ հոդված է հրապարակել տարբեր կազմակերպություններում առկա ճգնաժամային իրավիճակի մասին, որը, ըստ մասնագետների, կարող է խորանալ երկրում լիրայի կտրուկ անկման հետևանքով:
Cumhuriyet-ի հաղորդմամբ` որոշ կազմակերպությունների ղեկավարներ խնայողություններ իրականացնելու որոշման շրջանակներում իրենց աշխատակիցներին հորդորել են քիչ օգտվել զուգարանի թղթից, մաքրության միջոցներից, հագնվել ավելի տաք` ջեռուցման ծախսերից խուսափելու համար, ցերեկվա ժամերին բավարարվել արևի լույսով: Անսահմանափակ ինտերնետ տրամադրող Wifi սարքը հնարավոր է չտրամադրվի, իսկ գրասենյակներում անսարք տեխնիկաները վերանորոգելու համար հատուկ թույլտվությունը տրամադրվելու է ընկերության կողմից:
Խնայողությունների մասին աշխատակիցներին ուղարկված ծանուցման մեջ նշվել է նաև, որ գործուղումներ մեկնելիս հյուրանոցների համարները ամրագրվելու են ամիսեր առաջ`հնարավոր ամենաէժան տարբերակը ձեռք բերելու համար: