Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Տերնի և Նեսկուչնոյե բնակավայրերը, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Արևմուտք» ուժերի խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տերնի բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» ուժերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքերում և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նեսկուչնոյե բնակավայրը։
Ռուս զինվորականներն աստիճանաբար վերահսկողություն են սահմանում ԴԺՀ-ի և Զապորոժիեի շրջանի սահմանների հանգույցում գտնվող ագլոմերացիայի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։