|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի «խամաճիկ նախագահը» հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և դեմ է գնացել սահմանադրությանը. Դրան սովորաբար հաջորդում են պաշտոնանկությունը և ձերբակալությունը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Հիշեցնենք՝ մինչ այդ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Վրաստանի ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե ինչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին հայտարարել էր խորհրդարանական ընտրություններում «տոտալ կեղծիքի» և «ձայների գողության» մասին: