Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արժեքներն այնքան են խախտվել, որ զարմանալի չի լինի, եթե Տարոն Մարգարյանին ազատամարտիկի կոչում տան. այսօր լրագրողներին ասաց «Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը:
Ըստ նրա` հիմա առաջին պլանում ճառ ասողներն են, օրինակ, Ռուշանյանի կարծիքով, Էդուարդ Շարմազանովը, որին հենց ճառ ասելու համար էլ Արիության մեդալով են պարգևատրում` զանգ կախողներին անտեսելով: «Եթե կռիվ լինի` ո՞վ է գնալու սահման, էլի մենք, մեր տղաները, ոչ թե Շարմազանովի նմաններն ու իր տղաները»,- ասաց Ռուշանյանը:
Ըստ նրա` չի կարելի քաղաքականություն խաղալ ազատամարտիկների պահով: «Էդ էն ոլորտը չի: Ազատամարտիկ` այս սուրբ հասկացությունը դարձել է ցեխի մեջ ընկած անպետք իր»,- ասաց միության նախագահը:
Ռուշանյանը նշեց նաև, որ կուզենար կուսակցություններից մեկին, որը հաճախ է մեջբերում Նժդեհին, հիշեցնել հենց Նժդեհի խոսքերը. «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»: «Դուք կատարում եք թուրքերի պարտականությունը մեր մեջ: Հիմա ի՞նչ, մենք էլ ինքնապաշտպանական ջոկատնե՞ր կազմենք, որ պայքարենք ձեր դեմ»,- նշեց նա: