|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։
Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։
Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի»,- գրել է նա։