|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։
Վերծանմանը, մասնավորապես, մասնակցել են նաև Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ավիացիոն վթարների հետաքննության և տրամադրման կենտրոնի փորձագետները։
Ինչպես կենտրոնի աղբյուրները նշել են բրազիլական G1 պորտալի հետ զրույցում, ավարտվել է երկու ինքնագրիչներից տվյալների հանումը, հավաքումն ու ստուգումը` համապատասխան տեղեկատվություն ուղարկելով Ղազախստանի իշխանություններին:
Հիշեցնենք՝ 2024 թ-ի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։