Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չորեքշաբթի՝ հունիսի 26-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվել են ապացույցները։ Հանրային մեղադրողն ընթերցել է Թաթուլ Պողոսյանի ձայնագրության զննության արձանագրությունը։
Ըստ Սուրեն Մանուկյանի վերծանումն ու ձայնագրությունն իրար չէին համապատասխանում։ Նրա խոսքով՝ դա մոնտաժված տարբերակն էր, որն էլ անթույլատրելի ապացույց է։ Մանուկյանը անհասկանալի է համարել այն, որ 22 ամիս շարունակ դատարանը պահում է այս ձայնագրությունը և կողմերին չի տրամադրում։ «Էնտեղ նշվում է, որ ես Պարսկաստանում եմ ձերբակալվել. եթե խոսքն իմ մասին է, ես էնտեղ չեմ ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքը եղել է 2 ամիս առաջ։ Ձայնագրությունը ոնց հասկանում եմ՝ ապրիլ ամսին է եղել։ Այսինքն՝ այդ ժամանակ ես արդեն 7 ամիս էր, որ ձերբակալված էի։ Էնտեղ ընդամենն ասվում է՝ Սուրոն՝ դեպուտատ, դրանից ավելի գործի հետ կապված ոչ մի բան չկա։ ՉԵմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այս քրեական գործի հետ»։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։