|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Նշվում է, որ ընկել է «Ադրբեջանական ավիաընկերության» ինքնաթիռը, որը մինչ վթարը դիմել է արտակարգ վայրէջքի համար, սակայն ընկնում է և անմիջապես հրդեհ բռնկվում։
Ինքնաթիռի կործանման վայրում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմից 52 մարդ և 11 միավոր տեխնիկա: Փրկարարական ստորաբաժանումները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
Embraer E190AR ինքնաթիռում եղել է Ռուսաստանի 16, Ադրբեջանի 37, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի
Հաղորդվում է, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ուղղությունը փոխվել է դեպի Մախաչկալա, այնուհետև Ակտաու, քանի որ Գրոզնիում մառախուղ է եղել։
Լրատվամիջոցները գրում են, որ կործանման պատճառը եղել է ինքնաթիռի եւ թռչունների երամի բախումը։
Ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները հայտնել են, որ կործանված ինքնաթիռում բալոն է պայթել։