Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Կրեմլը տեսել է Բաքվից հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության կողմից ադրբեջանական ինքնաթիռի խոցման համար, սակայն նրանք դեռ չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի դեռ չի ավարտվել կործանման պատճառների հետաքննությունը։
«Անշուշտ, տեսել ենք, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել եմ», - ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը:
«Այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ հետաքննությունից եզրակացություններ չեն արվել, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալ և չենք անելու, մենք ունենք մեր ավիացիոն մարմինները, որոնք կարող են դա անել տեղեկատվություն կարող է լինել միայն նրանցից»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ադրբեջանական կառավարության աղբյուրը հայտարարել էր, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն է եղել։ Ըստ Ադրբեջանի՝ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Ավելի վաղ հնչել էին ինքնաթիռի կործանման այլ վարկածներ՝ թռչունների երամի հետ բախումից մինչև օդանավի վրա գտնվող բալոնի պայթյուն։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։