կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 16:55
Աշխարհ

Հայտնաբերվել է ալժիրական կործանված ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը

Հայտնաբերվել է ալժիրական կործանված ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը

Մալիում կործանված ալժիրական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը հայտնաբերվել է: Այն տարվել է Գոա եւ մոտակա օրերին կուսումնասիրվի. այսօր, ըստ РИА Новости-ի, լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Ըստ նրա՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մալիի արեւելքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի հարեւանությամբ, ընդ որում՝ բեկորների տարածման տարածքը փոքր է, ինչը հնարավորություն  է տալիս ենթադրելու, որ ինքնաթիռը  կործանվել է՝ գետնին բախվելով: «Կան տարբեր վարկածներ, նաեւ՝ կապված եղանակային պայմանների հետ, սակայն մենք չենք բացառում ոչ մի վարկած»,- ասել է Օլանդը՝ նաեւ ցավով նշելով, որ ողջ մնացածներ չկան: 

 

Հիշեցնենք, որ օդանավում եղել է 116 մարդ, որոնցից 51-ը՝ Ֆրանսիայի քաղաքացի: