|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Մեծահասակներից 2 դուրս է գրվել, 3-ը հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի ԲԿ։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի։
Նշենք, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: