|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում, «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութ Ս․-ի վարած «Москвич» մակնիշի և Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։