Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը գրում է. «ԱԺ կանորնակարգով պաշտոններ ստանում են միայն մրցույթում հաղթած անձինք։ «ՉԻ» տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պահպանում է հայտարարված մրցույթների միայն ձևական կողմը: Իրականում նա իր ենթակայության տակ եղած պաշտոններում նշանակում է միայն իր նախընտրած անձանց:
Ի դեպ, սկզբում լինում է նշանակումը, իսկ հետո՝ մրցույթը: Դրանք էլ տևում են ընդամենը 10 րոպե: Ամենակարևորը մրցույթի վերջն է, երբ սկսվում է իսկական քեֆ-ուրախությունն ու կերուխումը, որը հիշեցնում է դպրոցական քննություններից հետո կազմակերպվող խնջույքները։
Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը ևս իր պաշտոնում նշանակվելուց հետո է մասնակցել մրցույթին և «հաղթել»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։