կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 14:27
Արցախ

ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել կողմերի համաձայնության հիման վրա. Պոպով

ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել կողմերի համաձայնության հիման վրա. Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ադրբեջանական АПА-ին, որում խոսել է ԼՂ հակամարտության մասին: 

Խոսելով  ԼՂ-ում ՌԴ-ի կողմից խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին` Պոպովը նշել է, որ դա հնարավոր է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա և այն բանից հետո, երբ ձեռք բերվեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները:

«Խաղաղությանն աջակցելու նպատակով բազմազգ ուժերի գործողությանը պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը, ինչպես նախատեսված է Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ։ Խաղաղապահ ուժեր տրամադրելու պատրաստ երկրներից նման զորակազմի ընտրությունը կիրականացվի հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա», - հայտարարել է դիվանագետը։

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, Պոպովն ասել է. «Տեղեկատվա-պրոպագանդիստական ֆոնի հետևողական խտացումը, իսկ վերջին ժամանակներս դրա համար քիչ առիթ չի եղել, բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա այն պետք է որոշվի կողմերի պայմանավորվածության հիման վրա»: