|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ը շարունակում է պատրաստ լինել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ հանդիպմանը և երկխոսության ձևերի վերաբերյալ կոնկրետ պահանջներ չունի: Այս մասին մարտի 1-ին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Փետրվարի վերջին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ասել էր, որ Թեհրանն միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպման կարիք չունի․ առաջարկն արվել էր Եվրամիության կողմից:
Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը, չնայած Թեհրանի՝ ԵՄ-ի առաջարկը մերժելուն, այնուամենայնիվ, պատրաստ է հանդիպել: ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել կառուցողական դիվանագիտության մեջ, որպեսզի բոլոր կողմերը վերադառնան միջուկային գործարքի պահանջների կատարմանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վերադարձը անհնար է առանց բոլոր մասնակիցների միջև մանրամասները քննարկելու: