կարևոր
601 դիտում, 15 ժամ առաջ - 2024-12-26 16:04
Աշխարհ

Ինչի՞ է Արեւմուտքը պատրաստում Զուրաբիշվիլիին

Ինչի՞ է Արեւմուտքը պատրաստում Զուրաբիշվիլիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նախազգուշացրել է նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու մտքից, հակառակ դեպքում դա նրա համար քրեական պատասխանատվության կվերածվի: Զուրաբիշվիլին հանդիպել է ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է նոր խորհրդարանական ընտրությունների հնարավոր նշանակումը, սակայն վերջին պահին Զուրաբիշվիլիին հետ են պահել դրանից: Նա մեկ օր է վերցրել մտածելու համար։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Վրաստանում խորհրդարանական ընտրությւնները, գործող օրենսդրության համաձայն, նշանակվում են երեք դեպքում՝ կրկնակի ընտրություններ, երբ ԿԸՀ - ն կամ Սահմանադրական դատարանը չեղյալ են հայտարարում ավելի վաղ կայացած ընտրությունների արդյունքները, հերթական ընտրույուններ, երբ լրանում է խորհրդարանի պատգամավորների լիազորությունների քառամյա ժամկետը, եւ արտահերթ ընտրություններ, երբ խորհրդարանը վստահություն չի հայտնում կառավարությանը», - նշել է Տարասովը:

Կոբախիձեն ընդգծել է՝ եթե նախագահն այնուամենայնիվ որոշի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել ինչ-որ այլ պատճառով, դրա համար իրեն քրեական պատասխանատվություն կսպառնա: «Տեսնենք, թե որտեղ է Զուրաբիշվիլին շարունակելու ապրել՝ ճաղերի հետեւո՞ւմ, թե՞ ազատության մեջ», - ասել է Կոբախիձեն: Ի պատասխան՝ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը կոչ է արել Կոբախիձեին հետ կանչել Վրաստանի նախկին նախագահի ձերբակալության մասին դիմումը, եթե նա նախագահական նստավայրից չհեռանա իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին: Նրա խոսքով՝ «դա հակասում է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին»:

Ի՞նչ է հաջորդելու: Այս առնչությամբ վրացի փորձագետ Վլադիմիր Ցխվեդիանին նշում է՝ այն, որ Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել Վրաստանը, կարող է նշանակել, որ նա ունի «պլան Բ». տեղափոխվել Զուգդիդի Աբխազիայի մերձակայք, որտեղ նա արեւմտամետ ընդդիմության հետ միասին ծրագրում է խրամատավորվել» Թբիլիսիում անհաջողության դեպքում»: Դա իր մեջ վտանգ է պարունակում այն բանին, որ Վրաստանում արտաքին ուժերը երկիշխանություն կկազմակերպեն եւ կփորձեն քաղաքացիական պատերազմ հրահրել, կարծում է Տարասովը։

«Կգնա՞ մման «խաղի» Զուրաբիշվիլին եւ նրա արեւմտյան հովանավորները, առայժմ դժվար է խոսել», - ասում է քաղաքագետը։

Սակայն, Ցխվեդիանիի կարծիքով՝ «Զուրաբիշվիլիի՝ Վրաստանի տարածքում գտնվելը նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո, այն էլ «միակ լեգիտիմ իշխանության» հավակնորդի կարգավիճակով, պարզապես վտանգավոր է դառնում երկրի պետականության եւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»: Միեւնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը հանկարծ սկսեց առաջարկել վերականգնել վիզաները ԵՄ-ում վրացի պաշտոնյաների համար, մինչդեռ բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 16-ին, ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ որոշվեց վիզային սհմանափակումներ մտցնել Վրաստանի ծառայողական եւ դիվանագիտական անձնագրերի տերերի համար «երկրում տիրող իրավիճակի պատճառով», - նշել է Տարասովը:

Եվ ոչ միայն դա: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Թբիլիսիում հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է աշխատանքային խումբ ստեղծել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի փոփոխությունը քննարկելու համար, որին կմիանա Վենետիկի հանձնաժողովը: Այս կապակցությամբ Կոբախիձեն նշել է՝ «կընդունվեն միայն հիմնավորված դիտողությունները»: «Եվս մեկ անգամ ասում ենք՝ եթե ինչ-որ մեկը մեզ հիմնավորի, որ այս օրենքում ինչ-որ բացասական բան կա, պատրաստ ենք նման քննարկման։ Այդ թվում՝ մենք պատրաստ ենք համագործակցել Եվրոպայի Խորհրդի համապատասխան կառույցների հետ»։

«Բայց առայժմ իրադարձությունները Վրաստանում ծավալվում են «տագնապալի սցենարով», - եզրափակում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի