Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը հերքում է, որ կապ ունի Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիի հասցեին հնչած սպառնալիքների հետ. հայտնում է Грузия-Онлайн-ը:
«Միավորված ընդդիմությունը և նրա նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն միանշանակ դատապարտում են բռնությունը և սպառնալիքները ցանկացած հրապարակային անձի հանդեպ»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտնել էր, որ սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին` նշելով, որ դրանց հետ կապ ունեն «Ազգային միասնական շարժում» կուսակցության և դրա ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի հետ կապ ունեցող անձինք:
Վրաստանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիմնական մրցակիցներն են Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն, որն, ի դեպ, Սահակաշվիլիի կողմնակիցն է: