կարևոր
3742 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 15:13
Քաղաքական

Ինչի՞ է պատրաստում STRATFOR-ը Բաքվին եւ Երեւանին

Ինչի՞ է պատրաստում STRATFOR-ը Բաքվին եւ Երեւանին

Stratfor-ը, որին նաեւ անվանում են «ստվերային ԿՀՎ», հրապարակել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում իրադարձությունների զարգացման հերթական, այսպես կոչված, շարժուն կանխատեսումը։ Միանգամից նշենք՝ Ջորջ Ֆրիդմանի հիմնադրած «գրասենյակի» կանխատեսումները միշտ չէ, որ ճշգրիտ են եւ միշտ չէ, որ իրականանում են։ Այսպես, այս տարվա հունվարին Stratfor-ի մասնագետները պնդում էին՝ 2024 թ-ի առաջին կեսին «զգալի առաջընթաց կգրանցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններում եւ կստորագրվի խաղաղության պայմանագիր»։ Մինչդեռ, չնայած տարածաշրջանային տարանցիկ միջանցքների բացման շուրջ «տարաձայնությունների փունջին», փաստարկվում էր՝ «Երեւանը կընդունի Հայաստանի հարավով (Զանգեզուրի միջանցք) տարանցման հարցերում Բաքվի առաջ քաշած պահանջները»։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը դեռ տեղի չի ունեցել, թեեւ կանխատեսումն այն մասին, որ «Բաքուն կնպաստի Ռուսաստանն Իրանին կապող Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքի զարգացմանը», թվում է հիմնավոր։ Stratfor-ը իրավացի էր նաեւ այն հարցում, որ «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ քաղաքական անհամաձայնությունները կարող են Վաշինգտոնին հնարավորություն ընձեռել բաժանել Ռուսաստանին առանցքային դաշնակցից Հարավային Կովկասում»։

Ընդհանուր առմամբ, Stratfor-ի կանխատեսումները հաճախ ձեռք են բերում ոչ միայն ճանաչողական հետաքրքրություն, այլեւ հնարավորություն են տալիս բացահայտել տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հնարավոր վարքագծային օրինաչափություններն ու կարիքները: Ընդ որում, Արեւմուտքը որպես ֆոն Ռուսաստանից բացի նշում է նաեւ թուրքական եւ իրանական գործոնները։ Այդ կապակցությամբ 2024 թ-ի սկզբին ամերիկացի փորձագետները Հավաքական Արեւմուտքի առջեւ խնդիր էին դնում Բաքվին եւ Երեւանին ավելի ու ավելի շատ մղել մի իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն վաղ թե ուշ ընտրել, թե ինչ անել հետո՝ կամ սրման գնալ միմյանց հետ, կամ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս իմաստով Stratfor-ի՝ օրերս հայտնված հերթական կանխատեսումը, որը պատրաստել է կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը, ոչ ստանդարտ է թվում եւ ավելի շատ ընկալվում է որպես նպատակաուղղված տեղեկատվական լցոնում, որը կոչված է շոշափելու Մոսկվայի հնարավոր պատասխան միջոցները նոր փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում Անդրկովկասյան քաղաքականության կառուցման գործում։

Մատնանշենք նրա հիմնական թեզերը. Արեւմուտքը Հայաստանի առջեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ երկրում ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու հարց չի դնում, բայց ռուսական բազան «երկարաժամկետ հեռանկարում կարող է խոչընդոտել Արեւմուտքի եւ Հայաստանի միջեւ ընթացող գործընթացներին»: Առայժմ խոսքը փոքր նախագծերի մասին է, եւ արեւմտյան առաջնորդները նպատակ ունեն «հիմք ստեղծել, տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»: Որովհետեւ Հայաստանը չի փորձում ամբողջությամբ դառնալ Արեւմուտքի մաս, բայց իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ։ Դա կլինի փուլային գործընթաց։

2. Եթե երկու-երեք տարի հետո իրավիճակը փոխվի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղ բանակցություններում, ապա «այդ ժամանակ այդ հարցն ավելի արդիական կդառնա»։

3. Արեւմուտքի համար «Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունն այժմ ամենագլխավոր խնդիրը չէ»: Արեւմուտքին ցանկալի չէ, որ տարածաշրջանի երկրները կորցնեն իրենց ինքնիշխանությունը։ Նա շահագրգռված է Ղազախստանով, Կասպից ծովով եւ Հարավային Կովկասով անցնող Միջին միջանցքով, որը շրջանցում է Ռուսաստանը։ Ուստի անհրաժեշտ է՝ «Ռուսաստանը ռազմավարական ծախսեր կրի Ուկրաինայում հակամարտության պատճառով»։

Այս թեզերում գլխավորն այն է, որ Արեւմուտքը չի հավատում խաղաղության պայմանագրի կնքման մոտակա հեռանկարին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Որովհետեւ տեղի է ունեցել հաշտության պայմանագրի կնքման եւ միջպետական սահմանի սահմանազատման գործընթացների տարանջատում միմյանցից։ Սահմանի հարցը տեխնիկական է, իսկ խաղաղության պայմանագրում պետք է «արտացոլվեն ընդհանուր սկզբունքները»։ Դա հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հայտարարելով, «սահմանազատման գործընթացը կարող է երկար տեւել նույնիսկ այն երկրների միջեւ, որոնք լուրջ տարածքային հակամարտություն չունեն»: Դրանից բխում են նաեւ Զանգեզուրի միջանցքի խնդիրները, որը Բաքուն համարում է Ղազախստանով, Կասպից ծովով, Հայաստանով, Նախիջեւանով դեպի Թուրքիա Միջին միջանցքի մի մասը։ Ընդ որում, համարվում է, որ Հայաստանը կակտիվացնի իր, այսպես կոչված, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ՝ Ռուսաստանի ռեսուրսներից քամելով իր համար հնարավոր առավելագույնը, քանի որ նրա համար ինտեգրումն արեւմտյան տնտեսությանը իրատեսական չէ։ Նա դուրս չի գա ՀԱՊԿ-ից, բայց կշահագործի նրա աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում։

Սակայն դա տեղի կունենա մինչեւ այն պահը, երբ Մոսկվային ձեռնտու չեն Երեւանի հետ հարաբերությունները ՝ տարածաշրջանի այլ երկրների եւ Մերձավոր Արեւելքի հետ առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական գործընկերության կառուցման պատճառով։ Stratfor -ը ճիշտ է, երբ պնդում է, որ այդ գործընթացները տեղի են ունենալու աստիճանաբար, բայց, կարծես, դեպի խզում: Ճիշտ է, Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնում, որ Մոսկվան եւ Երեւանը «կարող են իրենց հարաբերությունները քննարկել անկեղծ, առանց այն փաստարկների, որոնք նետում են արեւմտյան չարակամները»։ Բայց կան իրավիճակներ, երբ, ինչպես երգում, որից դժվար է բառերը նետել սոսկ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դառնում է «օտար երաժշտության պատանդ»: Այդ պատճառով աճում են մտավախությունները, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի բացակայության դեպքում կողմերը կսկսեն խնդիրները լուծել թնդանոթներով։ Ըստ Stratfor-ի ՝ «առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այս ուղղությամբ շատ բան պետք է որոշվի»։ Տեսնենք

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի