կարևոր
535 դիտում, 11 ժամ առաջ - 2024-12-25 22:31
Աշխարհ

Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ

Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանում մարտերի ընթացքում մոտ «Հըզբոլլահ»-ի 3800 մարտիկ է սպանվել, ներառյալ՝ 2762-ը սպանվել է սեպտեմբերի վերջին Իսրայելի ցամաքային հարձակման ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը:

Միաժամանակ վիրավորվել են «Հըզբոլլահ»-ի հազարավոր զինյալներ։

Իսրայելական բանակը խոստովանել է նաև, որ զինադադարի համաձայնագրից հետո Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է առնվազն «Հըզբոլլահ»-ի 44 մարտիկի։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նրանք խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը՝ գտնվելով Լիբանանի հարավում կամ «Հըզբոլլահ»-ին առնչվող վայրերում։ Լիբանանյան շարժման բարձրագույն հրամանատարության ճնշող մեծամասնությանը՝ 13 անդամներ և նախկին առաջնորդ Հասան Նասրալլահին, ևս սպանել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է նաև, որ ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ռազմավարական զենքի մոտ 70%-ը, ներառյալ հեռահար հրթիռները, զենիթային հրթիռները և հակառազմանավային հրթիռները, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի փոքր հեռահարության հրթիռների մոտ 75%-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը գնահատում է, որ «Հըզբոլլահ»-ն այժմ այնպիսի վիճակում, որտեղ ի զորու չէ որևէ խոշոր հարված հասցնել Իսրայելին: