|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հըզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է, որ իր դաշտային հրամանատար Իմադ ալ Ամինը սպանվել է Սիրիայի արևմուտքում. հայտնում է NEWSru.co.il-ը:
Խմբավորումը չի ասել, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Սակայն ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ ալ Ամինը իսրայելական վերջին հարվածի զոհ է դարձել, ինչպես Սիրիայում գործող իրանամետ աշխարհազորայինների՝ «Լիվա Ֆաթիմիյուն»-ի հրամանատար Ահմադ Քուրեյշին:
Հրապարակման մեջ նշվում է, որ Քուրեյշին, որը ծնվել է Իրանի հյուսիսում և ծառայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, ենթակա էր ԻՀՊԿ «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նա Սիրիայում կռվել էր 2013 թվականից: