|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելական բանակը գործողություն է իրականացրել հարավային Լիբանանում, որի արդյունքում ոչնչացվել է շիական «Հըզբոլլահ» կազմակերպության «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետը, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և ոչնչացրել է «Հըզբոլլահ» շարժման «Ռադվան» գումարտակի հրամանատարին հարավային Լիբանանում»,- ասված է հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ ոչնչացված ահաբեկչի գործողությունները խախտում էին Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերը։