|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին: Փոխանցում է The Times of Israel-ը։
«Ներկայումս ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում Լիբանանում ահաբեկչական թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք՝ ավելի վաղ «Հըզբոլլահի» զինյալները հրադադարից ի վեր առաջին անգամ երկու հրթիռ են արձակել Իսրայելի հյուսիսում: Նույն օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել է մոտոցիկլետին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերին հայտնել է, որ Իսրայելը 54 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Բերին կոչ է արել վերջ դնել հրադադարի խախտումներին և ստիպել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից: