կարևոր
3586 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 14:06
Քաղաքական

Հեքիաթասացները նիստ են անում, թե բա վառարանը վառելիս օգտագործվել են արգելված միջոցներ․ Ռոբերտ Հայրապետյան

Հեքիաթասացները նիստ են անում, թե բա վառարանը վառելիս օգտագործվել են արգելված միջոցներ․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․

«Հեքիաթասացները նիստ են անում, թե բա վառարանը վառելիս օգտագործվել են արգելված միջոցներ:

Իսկ հիմա հարց եմ ուղում բախտի բերմամբ պաշտոններ ճանկած էդ ոչնչություններին.

Ենթադրենք հավատացինք, իսկ ինչի՞ են զորամասերը փայտի վառարաններով ջեռուցվում

Էն վայ-նախարարուհին ասումա երեք վիրավոր ունենք այրվածքաբանական կենտրոնում. Իրոոոո՞ք

Բա փակում էիր այրվածքաբանական կենտրոնը

Թե բա ես հանձնարարում եմ որպեսզի այլևս նման դեպքեր չլինեն…թե բա այդ պաշտոնյաների հետագա պաշտոնավարումը համարում ենք ոչ նպատակահարմար:

Ես հավատում եմ, դուք հրդեհի հետևանքով զոհված սպային մեղավոր կհանեք ու կկալանավորեք էլ հետմահու, միայն թե անուղեղ ժեխըը ծափ տա…

Բա երկրիդ գերագույն հրամանատարն էն աստիճան անտեղյակ լինի բանակից, որ զինվորական պաշտոնի անուն լսի, ու չհասկանա որ դա ընդամենը մի պաշտոնի անուն ա, ոչ թե մի քանի, ու զարմանա…«էդքաաան երկաաար ա՞»:

Սա հոգեբուժարան ա, մենակ թե հոգեպես անառողջներն են կառավարում քիչ թե շատ առողջ մնացածներին»։