|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնի Վաշինգտոնի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունները բխում են Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից։