|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի սահմանին` անցակետում, ադրբեջանցի զինյալները ձերբակալեցին եւ գերեվարեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում անմիջապես տեղափոխեցին Բաքու: Մենք երեկ դիմել էինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն` հետաքրքրվելով, թե ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի գերեվարման եւ ձերբակալության հարցով որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է, եթե այո` ապա ի՞նչ քայլեր:
Մեզ պատասխանել են. «ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը եւ նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ այլ միջազգային գործընկերների աջակցությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում