Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստան կատարած այցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի Աշխատավորների կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատավարությանը:
Ըստ Kanalahaber-ի՝ Չավուշօղլուն ասել է, որ «դա վերաբերում է ոչ թե «այսպես կոչված` Հայոց ցեղասպանության»-ը, այլ խոսքի ազատության իրավունքին»:
Նա հայտնել է, որ Հայաստանն ու հայկական լոբբին 2015 թվականին երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ «Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել»,-ասել է Չավուշօղլուն:
Նա, դարձյալ հիշեցնելով Թուրքիայի՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու մասին առաջարկը, ասել է. «Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը` վարչապետի պաշտոնում, հանդես եկավ մի հայտարարությամբ: Դրա նման բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում և բացարձակապես դեմ ենք նման ողբերգության քաղաքականացմանը: Մենք էլ դրա առաջն առնելու քայլեր ենք ձեռնարկում: ԱԳ և մյուս նախարարությունները քաղաքական, դիվանագիտական և մշակութային համակարգված աշխատանքներ են տանում»: