Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելը կշարունակի վերահսկել Գոլանի բարձունքների մի շարք տարածքներ, քանի դեռ չի ստացել անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հերմոնում ռազմական ղեկավարության հետ օպերատիվ հանդիպման ժամանակ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի որոշում կայացնենք իսրայելական ուժերի տեղակայման վերաբերյալ այս կարևոր վայրում, քանի դեռ չի գտնվել մեկ այլ լուծում, որը երաշխավորում է Իսրայելի անվտանգությունը», - ասել է Նեթանյահուն:
Նա նշել է, որ 53 տարի առաջ այս գագաթներում եղել է իսրայելական բանակի ստորաբաժանումներից մեկի կազմում։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Գոլանի բարձունքների նշանակությունը երկրի անվտանգության համար էլ ավելի է կարևորվել վերջին տարիներին և հատկապես վերջին շաբաթներին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։