|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն, Մոսկվան աջակցում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ջանքերին՝ ուղղված խաղաղ կարգավորման և գերիների փոխանակման հետ կապված մարդասիրական խնդիրների լուծմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ենթադրում ենք, որ խաղաղության հաստատման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։ Ռուսական կողմը լիովին աջակցում է Օրբանի ջանքերին՝ ուղղված խաղաղ կարգավորմանը և գերիների փոխանակման հետ կապված մարդասիրական խնդիրների լուծմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։