Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 կոնգրեսականների՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը վերաբերյալ առաջարկները։
Asbarez-ի տեղեկացմամբ՝ Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված առաջարկները Պետդեպի կողմից ընդունվում են այն ժամանակ, որի ընթացքում շփման գծում Ադրբեջանի կրակոցներից զոհ է դարձել 40 հայ զինծառայող։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսն ու Էլիթ Էնգլը դիմել էին ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ պահանջելով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտումներին արձագանքելիս «արհեստական հավասարություն» չդնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև:
Ռոյսն ու Էնգլը նաև սկսել էին ստորորագրություն հավաքել այլ կոնգրեսականներից՝ նույն նպատակով Ուորլիքին նամակ ուղղելու համար: Ուորլիքն իր հերթին աջակցություն էր հայտնել հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու՝ կոնգրեսականների կոչին: