Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին: Ըստ «Արմենպրես»-ի` այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի դեմ այդ սարսափելի հանցագործությունը՝ այն համարելով որպես բիծ մարդկության պատմության մեջ:
Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում՝ հավելելով, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը և պահանջում է պատմական արդարության հաստատում :
Դիմելով Կիպրոսի հայկական համայնքին՝ Նիկոս Անաստասիադեսն ընդգծել է, որ նրանք էական ներդրում են ունեցել այն առաջընթացի մեջ, որին հասել են ընդհանուր հայրենիքում: «Մեր համակեցությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար»,- ասված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ: