|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Twitter–ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ ասել է այս մասին իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի»,– հավելել է ֆրանսիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հարցը։ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: