|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի նահանգում գտնվող մի քանի օբյեկտների. ապրիլի 14-ին հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։
Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածել էին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Համա նահանգի Ալ Վուստա շրջանին։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ էին մղել հարձակումը՝ մի քանի հրթիռներ խոցելով։
Իսկ ապրիլի 7-ին Իսրայելը հարձակվել էր Դամասկոսի տարածքում գտնվող դիրքերի վրա՝ սպանելով երկու խաղաղ բնակիչների։
Իսրայելը պարբերաբար փորձում է հրթիռային հարվածներ հասցնել սիրիական տարածքներին։ Ըստ իսրայելական վարկածի՝ հարձակումներն իրականացվում են Սիրիայում «իրանական թիրախների» ուղղությամբ, որտեղ իբր գտնվում են Թեհրանի աջակցությունը վայելող ուժերը։