|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
30 ու ավելի տարի անց հայտնվեցին իբրև թե հայի գենը կրող անձիք, որոնք որոշեցին՝ հային նյութն է պետք, և ոչ թե արժանապատվությունը. Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած փակ նիստից հետո այս մասին հայտարարեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ իր նշած մարդիկ (նկատի ունի Փաշինյանն ու իր թիմակիցները,-խմբ.) երևի թե չեն հասկացել՝ եթե հրաժարվում ես արժանապատվությունից, ապա ընտրում ես ստորանալը:
«Կարծում եմ՝ մենք վաղուց այլևս մեղավորներին չենք փնտրում, քանզի հենց այդ մեղավորներն իրենց ամենօրյա գործունեությամբ ապացուցում են իրենց մեղավոր լինելը»,-ասաց Հակոբյանը:
Արցախի Ազգային ժողովի պատգամավորի խորը համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, դա տարիների պլանավորված գործողություններ էին:
Մանրամասն՝ տեսանյութում։