Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախադասությունը որը հնչեց շատ հնչեղ էր, բայց իրականում դա քաղաքական մանիպուլյացիա էր, որը ոչ այդքան վարժ կատարվեց։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը։
«Տեղի ունեցածը մեզ համար շատ անսպասելի էր, բայց հասկանալի է, որ այն պրոցեսները Արցախում որոնք արդեն մոտ 2-3 ամիս է տեղի են ունենում և այն պրոեկտները որոնք ստեղծվել են ՀՀ իշխանությունների կողմից Արցախում կոնկրետ ծրագրեր են իրականցնում։ Մի մասը ցույց են տալիս, որ դժգհություն կա ռուս խաղաղապահներից, սակայն իրականում նման բան չկա, մյուս մասը, շեղելով հանրությանը, ինչ-որ պաշտոնների հայտեր են ներկայացնում։ Այստեղ գլխավորը Արցախի իշխանությունների պահվածքն է։ Ես ավելի քան վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանը նպատակ էլ չունի իշխանությունից հրաժարվելու։ Ես այստեղ տեսնում եմ այն, ինչ տեղի ունեցավ 2021 թվականին Հայաստանում։ Քանի որ անվստահություն կա իշխանությունների նկատմամբ, և միանշանակ կարելի է պնդել, որ լեգիտիմ չէ Արցախի նախագահը, ուղղակի ուզում են ցուցադրություն կազմակերպել Արցախի իշխանությունների լեգիտիմության, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ ԱԺ նախագահը լինելով Արայիկ Հարությունյանի թիմակիցը նման պահանջ երբևէ չէր դնի, ավելի հարմար պահեր են եղել, երբ ընդդիմությունը պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտոց, որ Արցախում կրկնում են 2021 թվականի սցենարը, ինչը Հյաաստանում էր․
«Իսկ մենք գիտենք որ Արցախի իշխանությունները բացառիկ տաղանդ ունեն ընտրակեղծիքների և չեն խորշի նման քայլերից և ցուցադրություն կկազմակերպեն ժողովրդի կողմից վստահության, որովհետև ավելի քան վստահ էր պարոն Թովմասյանի խոսում հանրաքավեի առաջարկը։ Մի կողմից ուզում էին նաև ցուցադրել, որ կա մի հարթակ որտեղ կարող են համախմբվել բոլորը»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ Արցախում ստեղծվել է մի հարթակ, որտեղ արդեն 2 ամիս առաջվանից մշակվել են այլընտրաքային ծրագրեր և ձևավորվում է ճակատ, որը բավականին լայն համախմբում է սկսել ունենալ․
«Այդ ծրագրերի շուրջ աշխատել են տարբեր ոլորտների և մտածողության մարդիկ և այդտեղ որևէ մեկը չի հակառակվել որևէ մեկին, և վերջում կոնսենսուսով ծրագրեր են ստեղծել, որը տարբեր սցենարների դեպքում ունի իր գործողությունների պլանը՝ թե՛ ներկայիս իշխանություններով, թե՛ առանց նրանց, խոսքը և ՀՀ-ի, և Արցախի իշխանություններ մասին է։ Որովհետև մենք սկել ենք ևս շեղվել անընդհատ լինելով մի օրակարգում, այն է՝ ազատվել այս իշխանություններից, սակայն պետք է ունենալ նաև այլ օրակարգ՝ չմոռանալով նաև այդ օրակարգը։ Այն գործընթացները որոնք տեղի են ունենում դրանք են իրական վտանգները Հայաստանի և Արցախի իշխանությունների համար։ Կարծում եմ իրենք մեխանիզմներ են փնտրում, որով կթուլացնեն դիմադրության հզոր ալիքը»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանը վստահեցրեց, որ մոտ օրերս արդեն ճակատը կձևավորվի ամբողջությամբ, հստակ իր անվանումով հանդես կգա և կսկսի այդ գործողություններն ի կատարած ածել․
«Սրանք կանխարգելիչ գործընթացներ են, որոնք իրենք սկսել են անել, բայց ցավալի է, որ դա Արցախում է տեղի ունենում։ Այս իրավիճակում մենք հերթական անգամ փաստում ենք, որ իշխանությունները որևէ բանի առաջ կանգ չեն առնում, իրենց համար շատ ավելի կարևոր է իրենց անձերի փրկությունը, քան՝ Արցախինը։ Փաստ է նաև Բրյուսելյան հանդիպումը, որից հետո որևէ արձագանք իշխանությունների կողմից չեղավ, դրա փոխարեն հանրությունը շեղվեց՝ քննարկելով արդյո՞ք կնշանակվի պետնախարարի պաշտոնում պահանջող քաղաքական ուժի ղեկավարը, թե՝ ոչ։ Այստեղ ևս մեկ բան պետք է փաստենք, որ այս առումով ևս իշխանությունները չափ ու սահմանն անցել են, առանց պատճառների և հիմավորումների պաշտոններից մարդկանց ազատելով և նշանակելով։ Ըստ էության, իրենք իրենց գործողություններով փորձում են գլխատել պետությունը»։
Ընդդիմադիր գործիչը փաստեց, որ վերջին շրջանում տարբեր տեսակի պրոեկտներ են ստեղծվում Արցախում և այդտեղ հստակ երևում է ՀՀ իշխանությունների ձեռագիրը․
«Երևում է այն տեխնոլոգիաները, որոնք իրենք սովոր են կրառելու և այս պրոեկտերը հիմնականում ունեն արևմտյան ուղղվածություն, որոնք ամեն կերպ նսեմացնում են խաղաղապահների դերը նաև փորձում են ստեղծված իրավիճակին նայել այն նույն տեսանկյունից, ինչ Հայաստանի իշխանություններն են նայում, այսինքն՝ Արցախի հարցի լուծումը տեսնել ռուս-ադրբեջանական երկկողմանի հարաբերությունների դաշտում։ Իրենք ևս լծված են Հայաստանի և Արցախի իշխանություններին փրկելու գործին։ ՔՊ-ականների արձագանքներով ևս կարող ենք առանձնացնել այդ գործիչներին, մենք տեսում ենք, թե որ եթերներում են իրենք հանդես գալիս, դա միանշանակ հենց իշխանությունն է իրենց թև ու թիկունքը, որիցհետո ՔՊ-ականները սկսում են իրենց գովքն անել և պահանջներ ներկայացնել Արայիկ Հարությունյանին։ Քանի որ Արցախում աննկատ չէ այն հանգամանքը, որ և՛ արտաքին, և՛ ներքին ճնշումների ազդեցության տակ իշխանությունները կատարում են ցանկացած պահանջ՝ նույնիսկ եթե դա ուղիղ վտանգ է Արցախի համար, ապա չեմ բացառում, որ ինչ-որ գործընթացներ իրենք այդ ուղղությամբ կրկին փորձում են անել»,- ասաց նա։
Լ․Ա․