Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Սիրիայի հակակառավարական ուժերը, որոնք գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, հայտնել են այնտեղ պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին հաղորդում Deutsche Welle-ն։
Պարետայն ժամը կտևի տեղի ժամանակով 16:00-ից մինչև 5:00-ն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: