|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թաիլանդի ողջ տարածքում ժամը 22:00-ից 5:00-ն գործելու է պարետային ժամ: Որոշումն ընդունվել է այսօր՝ այն բանից հետո, երբ երկրում իշխանությունն անցել է զինվորականների ձեռքը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
«Պարետային ժամը մտցվել է անորոշ ժամանակով և չեղյալ կհայտարարվի, երբ հաստատվեն կարգուկանոն և խաղաղություն»,- հեռուստաուղերձում հայտարարել է Թաիլանդի բանակի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան Օչան:
Հիշեցնենք, որ Թաիլանդի բանակը ռազմական հեղաշրջում է իրականացրել երկրում՝ հեռացնելով ժամանակավոր իշխանությանը: Գեներալ Պրայուտ Չան Օչան հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ: Հանդիպումից հետո գեներալը հրամայել է ձերբակալել հանդիպման բոլոր մասնակցիներին, քանի որ հետագա բանակցություններն իմաստ չունեն: Րոպեներ անց նա հեռուստաեթերում հայտարարել է ռազմական հեղաշրջան մասին:
Զինվորականները Թաիլանդում արգելել են բոլոր հեռուստաընկերությունների հեռարձակումը, բացի զինված ուժերի հեռուստա- և ռադիոծառայությունից: