Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբքիր) նահանգի Քուլփ (Կողբ) շրջանում նույնպես պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ Demokrathaber-ի՝ նման որոշում է կայացվել քուրդ զինյալների դեմ գործողությունների պատճառով:
Նշենք, որ ավելի վաղ պարետային ժամ է հայտարարվել նաև Տիգրանակերտի Լիջե, Հանի, Քոջաքոյ շրջաններում, ինչպես նաև` Վանում: