Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ծագմամբ ալավի ՝ ալ-Հասանը սիրիական բանակի այն սակավաթիվ փորձառու օպերատիվ հրամանատրներից է, որը ձեռք է բերել կապեր ռուսական հրամանատարության հետ, ուստի նրա վերադարձը 25-րդ դիվիզիա իրականում հարկադրված իջեցմամբ շատ բանի մասին է խոսում. Այժմ Սիրիան ավելի քան երբեւէ կարիք ունի գրագետ դաշտային հրամանատարների։ Մեղմ ասած, ոչ լավագույն վիճակում գտնվող սիրիական արաբական բանակի կադրային ամրապնդումը կոչված է կայունացնելու իրավիճակը, որը լրջորեն սասանվել է Բաշար Ասադի կառավարության համար, որն ակնհայտորեն հակված չէ եզրակացություններ անել եւ դասեր քաղել սեփական սխալներից։ Ռուսաստանում արգելված հայաթ թահրիր աշ-շամ ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք հանգամանորեն պատմում են իրենց ծրագրերի մասին ոչ անհայտ «միջազգային ճգնաժամային խմբի» հետ, նախկինի պես գտնվում են Համայի արվարձաններում (մահմեդական եղբայրների ավանդական հենակետը)՝ վերահսկելով համանուն նահանգի զգալի մասը։ Դեկտեմբերի 5-ին հայտնի է դարձել քաղաքը գրոհայինների վերահսկողության տակ անցնելու մասին, որոնք ավելի վաղ գրավել էին Հալեպը սահմանակից շրջաններով, ինչպես նաեւ Իդլիբի մուհաֆազայի՝ իրենց կողմից չվերահսկվող մասերը: Ահաբեկիչների կողմից գրավված կրակային խոցման միջոցները Քվեյրիս օդանավակայանում եւ այլ վայրերում տեսականորեն թույլ են տալիս հասնել ափամերձ Լաթաքիա նահանգ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական օբյեկտները:
Դեկտեմբերի 3-ին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, իսկ մի փոքր առաջ Դամասկոսում եւ Անկարայում արտակարգ բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարը։ Սիրիայի «հյուսիսյին մայրաքաղաք» Հալեպը, որը երկար ժամանակ ծառայել է որպես Օսմանյան կայսրության համանուն վիլայեթի վարչական կենտրոն, 2017-2018թթ.հարաբերական հանդարտվելուց հետո դարձել է շիա ռազմաքաղաքական Հըզբոլլահ կազմակերպության ազդեցության կենտրոններից մեկը, որը նկատելիորեն թուլացել է ռազմական գործողությունների եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի եւ Սիրիայի տարածքում իրականացված հարձակումների ժամանակ: Իհարկե, այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին Էրդողանն է, որն ակտիվորեն հակաիսրայելական հռետորաբանությունը շահագործում է ներքին լսարանի վրա, չէր կարող չօգտվել հաջող պահիցՙ «ճեղքելու» հակաիմպերիալիստական «դիմադրության առանցք», իսկ գլխավորը՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը նրա «մերձակա» ծայրամասում: Անկարայի՝ Սիրիայի հյուսիսում սրացման անմիջական ներգրավվածության եւ ծայրահեղական խմբավորումների գրոհայիններին ուղղակի աջակցության ապացույցներն ավելի քան բավարար են։ Հալեպի, հարավային Իդլիբի եւ Հյուսիսային Համայի գրավված տարածքներում փակցված են թուրքական դրոշներ եւ թուրք ազգայնական պաստառներ: Չնայած զուսպ պաշտոնական մեկնաբանություններին եւ տեղի ունեցածից հեռու մնալու փորձերին, հիմքեր կան ենթադրելու, որ այդ տարածաշրջանում զինյալների հարձակման համար կանաչ լույս է տվել հենց Թուրքիան, նըդ որում՝ սկզբում ծրագրված էր սահմանափակ հարձակում՝ «Ասադի ռեժիմին» թուրքական կողմի պայմաններով բանակցություններ պարտադրելու նպատակով։ Գերմնական Der Spiegel-ը նշում է՝ ներկայիս գործողությունը պատրաստվում էր կես տարի։ Իսկ Սիրիայի հյուսիսից թուրքական զորքերի դուրսբերման Ասադի կրկնակի պահանջը թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման համար «վճռորոշ պատճառ դարձավ, որ Թուրքիան «ապստամբներին» կանաչ լույս տվեց հարձակման համար»: Սակայն նոյեմբերի վերջին օրերին սիրիացիների պշտպանության արագ փլուզումը եւ Հալեպից նրանց շտապ նահանջը որոշ չափով նույնիսկ ստիպում են թուրք կուրատորներին զսպել Իդլիբի զինյալներին, որպեսզի ավելորդ կախվածության մեջ չընկնեն արմատական տարրերից, որոնք առանձին վայրերում արդեն սկսել են թալանի պատճառով ռազբորկաներ սկսել։
«Ռազմական գործողությունների բռնկումը մեծացրել է Մերձավոր Արեւելքում եւս մեկ ապակայունացնող գոտու հայտնվելու հավանականությունը այն ժամանակ, երբ Իսրայելը Գազայում պայքարում է ՀԱՄԱՍ-ի եւ Լիբանանում Հըզբոլլահի դեմ: Դա նաեւ վտանգում է հակամարտւթյան մեջ ներքաշել Ռուսաստանին եւ Թուրքիային, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, որոնք պետք է պաշտպանել Սիրիայում», – նշում Է AP-ն։ Ռուսաստանի մերձավորարեւելյան հակամարտության մեջ ներգրավվելու վատ թաքնված հույսերն արտացոլում են արտասհմանյան ռազմասրատեգների հույսերը, որ մեր երկիրը կկապվի Մերձավոր Արեւելքի արագընթաց ավազների մեջ՝ նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում ձգձգված զինված հակամարտության ֆոնին, որը գրավում է զգալի նյութական, կազմակերպչական եւ այլ ռեսուրսներ։ Շատ օտարերկրյա փորձագետներ կարծում են՝ էսկալացիայի «պահը» ընտրվել է՝ ելնելով Ուկրինայում հատուկ ռազմական գործողությամբ Ռուսաստանի զբաղվածությունից, ինչը խոչընդոտում է Դամասկոսին պատշաճ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելուն։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, սըտ թուրքական ԶԼՄ-ների, զինյալների շարքերում նկատվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության էմիսարները, որոնք նախապատրաստում են ՀԹՇ-ի զինյալների ԱԹՍ-ների եւ հենց սարքերի հաշվարկները: Հաղորդվում ՝է կիեւցիները փաստացի ստեղծել են FPV-դրոնների, ինքնաշեն ականների եւ ավելի մեծ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրություն Սիրիայի գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ պատրաստում են օպերատորներին եւ այլն, ինչը լուրջ դեր է խաղացել տարածքների արագ գրավման գործում:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան ռմբակոծում է գրոհայինների դիրքերն ու շարժվող շարասյուները, սիրիական բանակին, կարծես, պատրաստվում են օգնել Իրաքից շիական միլիցիայի կազմավորումները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էքսպեդիցիոն ուժերը, սակայն նրանք կարող են խոցելի լինել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների նկատմամբ: Վերջապես, Իսրայելի հետ ուղղակի ռազմական հակամարտւթյան ոչ զրոյական հավանականության պայմաններում փեզշքյանի կառավարությունը ձգտում է գոնե որոշակի կապեր հաստատել Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, եւ նույնիսկ Հըզբոլլահի նկատելի թուլացման պայմաններում. Թեհրանը, որը շատ խնդիրներ լուծեց Սիրիայում, դժվար թե որոշի ռազմական ներուժը ցրելու եւ, առավել եւս, լուրջ հակամարտություն (առնվազն քաղաքական եւ դիվանագիտական) հարեւան Թուրքիայի հետ:
Այս բարդ իրավիճակում հազիվ թե այլընտրանք լինի 2018 թ-ին հիմնադրված «Աստանայի ձեւաչափին» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան), որի մասին վերջին շրջանում քիչ է լսվել։ «Սիրիայի նոր գործընթացը Անկարայում դիվանագիտական երթեւեկը հասցրել է գլխապտույտ մակարդակի։ Լավրովը կոչ է արել շտապ վերսկսել Աստանայի գործընթացը: Երբ նման խնդրանք է ստացվել Իրանի արտգործնախարարից, սկսվել է Աստանայի ձեւաչափի հանդիպման նախապատրաստումը, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 6-ին Դոհայում», - գրում է թուրքական Hürriyet թերթը։ Արտակարգ այցով Դամասկոսում գտնվող Արաղչին Բաշար Ասադին հավաստիացրել է՝ Թեհրանը «պատրաստ է աջակցել երկրին հակահարձակման հարցում»: Ասադին աջակցություն է հայտնել նաեւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: Այդ պատճառով «Սիրիան ի վիճակի է ոչնչացնել ահաբեկիչներին իր ընկերների եւ դաշնակիցների օգնությամբ», - օրերս հայտարարել է Ասադը: Իր հերթին, թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը ավելի վաղ ակնարկել էր, որ «..Սիրիան պատրաստ չէ շատ քննարկել որոշ հարցեր՛ (Թուրքիայի հետ), իսկ նրա դաշնակիցները՝ ի դեմս Ռուաստանի եւ Իրանի, թույլ մոտիվացված են բանակցություններն առաջ մղելու հարցում։ Դամասկոսում բազմիցս ցանկացած բանակցությունների նախապայման են դրել երկրի տարածքի մի մասի «անօրինական» օկուպացիայի դադարեցումը, սակայն, արդեն նշվեց վերեւում, Էրդողանը, եթե անգմ առաջարկել է բանակցոթյուններ, ապա բացառապես իր պայմաններով, շահագրգռված լինելով նախեւառաջ Դամասկոսի օժանդակությամբ, այսպես կոչված, «քրդական սպառնալիքին» հակազդելու գործում: Մոտ 1000 կմ երկարությամբ սիրիա-թուրքական գրեթե ողջ ցամաքային սահմանն արդեն մի քանի տարի վերահսկվում է թուրքական բանակի կամ էլ թուրքամետ զինված խմբավորումների զինյալների կողմից՝ «սիրիական ազգային բանակի» նմանությամբ։ Սիրիական տարածքի խորքում «սանիտարական գոտի» ստեղծելու մտահղացումները սկիզբ են առել դեռեւս 1950-ականների վերջին, երբ Թուրքիան մտադրվեց ներխուժել Սիրիայի հյուսիսային սահմանակից շրջաններ, ինչը չհաջողվեց Դամասկոսին խորհրդային ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ։
Bloomberg-ի գնահատականով՝ իրավիճակի հանկարծակի սրումը տեղի է ունեցել Թուրքիայի ղեկավարի կողմից Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով «անվտանգության գոտու» անժամկետ ստեղծման ծրագրերի հերթական հնչեցումից անմիջապես հետո՝ սահմանից դուրս մղելով տեղացի քուրդ զինյալներին եւ նրանց փոխարեն թույլ չտալով Սիրիական արաբական բանակի մի մասին: Թւրք պատմաբան եւ քաղաքագետ Իքբալ Դյուրեն նշում է․ «այն, ինչ տեղի է ունենում, համընկնում է սիրիական ուղղությամբ Թուրքիայի ընդհանուր քաղաքականոթյան հետ»: Նրա խոսքով՝ վերջին սրացման մեջ ներգրավված են հիմնականում երկու առանցքային կազմակերպություններ.առաջինը՝ «Սիրիայի ազգային բանակը», որին աջակցում է Թուրքիան: Երկրորդը՝ հայաթ թահրիր աշ-շամն» է, որը Թուրքիյում անվանապես ահաբեկչական է համարվում, սակայն, չնայած դրան, րնանց միջեւ մաքասկետ կա (Սիրիայի Իդլիբ նահանգի հետ Թուրքիայի սահմանի հատվածում): Ըստ այդմ, Թուրքիան «Իդլիբում կետեր ունի, որտեղից այդ կազմակրպությունները հարձակման են գնացել, իսկ Թուրքիան նրանց չի խանգարել. այն, ինչ նրանք հիմա անում են, իրականում չի հակասում Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի շահերին»:
Սիմպտոմատիկ է, որ Իդլիբի զինյալների հետ միաժամանակ ակտիվացել են ամերիկացիների աջակցությունը վայելող քրդերը «Սիրիական ժողովրդավարական ուժերից», որոնք փորձել են գրավել սիրիական բանակի դիրքերը Եփրատի արեւելյան ափին: Օգտագործելով Դամասկոսի իշխանությունների վրիպումները, որոնք իրենց համարում են վերջին տարիների քաղաացիական պատերազմի գրեթե գլխավոր հաղթողներ, եւ մասնավորապես՝ անձնական հարստացման հանդեպ կիրքը եւ «քրդական հարցում» անզիջում լինելը՝ Թուրքիան, Իսրայելը եւ ԱՄՆ-ն այսուհետ եւս կմեծացնեն ջանքերը արաբական երկրի մասնատման ուղղությամբ, որի տարածքում փոփոխվող վերահսկողության գոտիները արդեն մասամբ հիշեցնում են նախկին Օսմանյան կայսրության վարչական միավորների սահմանները։
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի