Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու՝ Փաշինյանի առաջարկի ռիսկային կողմերի մասին Yerkir.am-ը զրուցել է պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։
-Պարոն Պետրոսյանց, սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ է Փաշինյանն արել Ադրբեջանին․ թեև Ադրբեջանը չի արձագանքել, ամեն դեպքում, ռազմական տեսանկյունից որքանո՞վ է տրամաբանական այդ առաջարկը։
-Ռազմական տեսանկյունից տրամաբանական է, որովհետև նման պայմանագրերով, որ նախինում էլ տարբեր երկրների ու դաշինքների միջև եղել են, փորձում են պահպանել ուժերի հավասարակշռությունը։
-Իսկ ռիսկեր կարո՞ղ է լինել, եթե Ադրբեջանը վերահսկի մեր սպառազինությունը։
-Վերահսկումը սովորաբար իրականացնում են չեզոք կողմերը, ենթադրենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նման պայմանագիր կնքվել է, Հայաստանը չի կարող որպես վերահսկող հանդես գալ, նույն կերպ Ադրբեջանը չի կարող, այլ երրորդ կողմը ստեղծում է հանձնաժողով, որի մեջ կարող են ընդգրկված լինել երկու կողմի ներկայացուցչները, բայց այդ դեպքում էլ իրենք վերահսկում չեն իրականացնում։
-Եթե նկատի առնենք, որ պատերազմն ավարտված չէ, մենք դեռ պատերազմող երկիր ենք, Ադրբեջանի հետ դեռ պարզած հարցեր չունենք, նման իրավիճակում սպառազինության վերահսկման առաջարկն արդարացվա՞ծ է։
- Դրանում քաղաքական և ռազմական նրբությունների տարբերություն կա։ Քաղաքական տեսանկյունից, միգուցե, արդարացված է, բայց զուտ զինվորական տեսանկյունից, մարտի դաշտի համար կարծում եմ՝ ոչ։ Մի օրինակ բերեմ․ Հարավային և Հյուսիսային Կորեաների պատերազմի ժամանակ ամերիկացի հայտնի գեներալ Դուգլաս Մաքարթուրը, որը նշանակված էր բազմազգ ուժերի հրամանատար, իրեն խնդիր է տրվում, որ հասնի 57-րդ միջօրեականին և կանգնի, այսինքն՝ դրանից վերև չպետք է բարձրանա, բայց ինքը քաղաքական գործիչ չէր, մաքուր զինվորական էր, և երբ հասնում է այդ գծին, տեսնում է, որ թշնամին ամբողջապես ոչնչացված է ասում է՝ ինչի՞ կանգնեմ․ ռազմական տեսանկյունից ճիշտ է շարունակելը և շարունակում է հարձակումը, բայց հետևանքը լինում է այն, որ հակամարտության մեջ ներգրավվում է Խորհրդային միությունը և այդ պահին աշխարհում ստեղծվում է վիճակ,որ միջուկային պատերազմ կարող էր սկսվել Խորհրդային միության և ԱՄՆ-ի միջև։ Այսինքն՝ ինքը ռազմական տեսնանկյունից բացարձակապես ճիշտ էր, քաղաքական տեսանկյունից՝ սխալ։ Եվ նրա գործողություններից հետո ԱՄՆ-ում որևէ մեկը չի կարող գեներալի կոչում ստանալ, եթե քաղաքագիտություն չի ուսումնասիրել։ Պրոյեկտելով սպառազինության վերահսկման այդ առաջարկին նշեմ, որ քաղաքական տեսնակյունից այլ հետևանքներ ունի, ռազմական տեսնակյունից՝ այլ։ Թե՝ որն է ճիշտ, որը՝ սխալ չեմ կարող ասել։
- Արդբեջանը հայտարարում է, որ վերազինում է բանակը․ 1 միլիարդ 200 միլիոն արժողությամբ սպառազինության հերթական խմբաքանակն է ձեռքբերել Իսրայելից, հնարավո՞ր է նոր էսկալացիա։
-Վերջին մի քանի ամսվա իմ վերլուծությունը հանգեցրել է այն կարծիքին, տարծված կարծիքներից տարբերվող, որ ռազմական էսկալացիան 99 % հավանականությամբ լինելու է , բայց այստեղ 50/50 հարաբերակցություն կա․ արդյո՞ք այն ուղղված կլինի ՀՀ-ին թե՞ մեկ այլ երկրին։ Կարծում եմ որ Ադրբեջանի զինումն ավելի շատ ուղղված է Իրանի դեմ։ Վերջին ամիսներին այն, ինչ տեղի է ունենում, բերում, համեմատում և դնում ենք մեկ շրջանակի մեջ, սկսած՝ Իրան-Պակիստան փոխադարձ հարվածներից, ՆԱՏՕ-ի հայտարարությունը, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք նոր պատերազմի։
-Ինչպես ե՞ք գնահատում մեր բանակի մարտունակությունը։
-Էս պահին, անեղծ ասած, չեմ կարող գնահատել։ Այսինքն՝ այն տեղեկությունները, որոնք ունենք տեսնում ենք, լսում ենք բավարար չեն, որպեսզի գնահական տանք։
- Այսինք՝ բավարար գնահատելու մասի՞ն է խոսքը։
-Խոսքը՝ բավարար, հստակ տեղեկություն չունենալու մասին է, որ կարողանանք ընդհանրապես գնահատել։
-Ցավոք․․․
-Այո․․․Որպեսզի բանակի մարտունակությունը կարողանաս գնահատել նախ պետք է երկրի մարտունակությունը գնահատես, տնտեսությունը, իսկ մեր երկիրն իր տնտեսությամբ, ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակով պատրաստ չէ այսօր պատերազմի, ինչպես պատրաստ չէր 2020 թվականին, 2010 թվականին, մենք պատրաստ չենք պատերազմին։
-Պատրաստ լինելու համար ի՞նչ է հարկավոր։
-Նախ մեր մոբիլիզացիոն ռեզերվը շատ վատ վիճակում է, իսկ գործող բանակով, այսինքն՝ մշտական բանակով , հնարավոր չէ, դու պետք է մոբիլիզացիա իրականացնես, մոբիլիզացիա ասելով մենք շատ անգամ հասկանում ենք անձանց, որոնք պետք է պահեսատզորից զորակոչվեն, բայց խոսքը նաև վերաբերվում է ՏԻՄ մոբիլիզացիայից մինչև տնտեսության մոբիլիզացիա , այսինքն՝ մեր տնտեսության օբյեկտները կարո՞ղ են շատ արագ մոբիլիզացվել և քաղաքցիական արտադրանքից անցնեն ռազմական արտադրանքի, պատրա՞ստ են , ունի՞ պետությունը նման պլաններ, իհարկե՝ չունի։ Խորհրդային միությունում Հայրենական պատերազմի ժամանակ, որ ասում էին՝ ամեն ինչ ռազմաճակատի համար, արդյո՞ք մեր պետության պլաններում դա կա, չկա մեր պլաններում,-խոսքը եզարափակեց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։
Հերմինե Զեյնալյան