Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, գրում է РИА Новости-ն։
«Դեկտեմբերի 6-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։ Ֆիդանը կարևորել է նախկին սխալները չկրկնելը և ասել, որ ռեժիմը պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթացը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր ունենան այս ուղղությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը և էլ ավելի մոտեցել Հոմսին և մայրաքաղաք Դամասկոսին: