|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրիայում տիրող իրավիճակը դարձել է քննարկման թեմաներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում. այս մասին հուլիսի 16-ին հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ քաղաքական գործիչները հետագա պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ համագործակցել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում երկարատև խաղաղության հասնելու և հումանիտար իրավիճակի բարելավման համար:
Բացի այդ, նրանք քննարկել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումները, Իրանի միջուկային ծրագրի Համապարփակ գործողությունների ծրագրի իրականացման տարբեր կողմերը և երկկողմ օրակարգում ընդգրկված մի շարք արդիական թեմաներ, «ներառյալ էներգետիկ ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը»:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: