կարևոր
4057 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-07 11:19
Աշխարհ

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հունվարի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները։

Ըստ լրատվամիջոցների՝ կողմերը գնահատել են նաև Գազայի հատվածում շարունակվող մարդկային ողբերգությունը։

«Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում լարվածություն Սև ծովում, նախարար Հաքան Ֆիդանը նաև անդրադարձել է Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված սննդամթերքը համաշխարհային շուկա անվտանգ առաքելու ջանքերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի հետ կապված հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։