|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է մանրամասն քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի. տեղեկացնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հղումով:
«Անշուշտ, մենք պարտադիր պիտի քննարկենք ամբողջ իրավիճակը, որ այսօր ստեղծվել է, որպեսզի որևէ նման բան չկրկնվի, և որպեսզի դա չխախտի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնց մենք, գիտեմ՝ նաև դուք, շատ ուշադիր ենք վերաբերվում և թանկ գնահատում դրանք»,- ասել է Պուտինը:
Թուրքիայի նախագահը Մոսկվայում է՝ Պուտինի հետ սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: