Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Գագիկ Սարգսյանի որդի Արամ Սարգսյանը գրում է․
«Գագիկ Սարգսյանը ուղիղ մեկ տարի անազատության մեջ է։ Ուղիղ մեկ տարի առաջ` 2024 թ. մարտի 13-ին, ԱԱԾ հատուկ ջոկատայինները Քննչական կոմիտեի քննիչների հետ ամենաբիրտ ու անմարդկային մեթոդներով ներխուժեցին մեր տուն ու ձերբակալեցին «Ձայն հայրենեաց» մտավորականների նախաձեռնության անդամ, մշակույթի գործիչ, հրատարակիչ Գագիկ Սարգսյանին։ Ակնհայտ էր, որ հատուկ հրահանգ ունեին ամենավերևից առավել բիրտ ու կոպիտ միջոցներով իրականացնելու գործողությունը։ Դուռը բացելուց կոտրել էին նրա կողոսկրերը։ Նույնիսկ ինձ էին սկզբում ձեռնաշղթաներ հագցրել։ Մի խոսքով` սուր զգացողությունների պակաս էդ օրերին չունեինք։ Հաջորդ օրը նրան դատարանի որոշմամբ կալանավորեցին, ու արդեն մեկ տարի կալանքն անընդհատ երկու-երեք ամիսը մեկ անգամ երկարացվում է, դատարանը հաշվի չի առնում պաշտպանական կողմի ոչ մի փաստարկ, ոչ մի միջնորդություն, ոչ էլ նրա տարիքն ու վատառողջ լինելը ու անհեթեթ հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու չի կարող փոխել խափանման միջոցը։ Մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության կազմակերպման, ահաբեկչության փորձի հոդվածներով, թեև մինչ օրս մեղադրական կողմը` ճարտար լեզվով ու դերասանական մեծ տաղանդ ունեցող դատախազի գլխավորությամբ, ոչ մի խելքին մոտ, լուրջ ապացույց չի ներկայացրել, որ կապացուցեր նրան մեղսագրվող արարքը։
Վստահ եմ, որ վերից վար շինծու ու քաղաքական հրահանգով կարված այս գործը ուշ թե շուտ թղթե տնակի պես փլուզվելու է, և Գագիկ Սարգսյանը արդարացվելու է, ու դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա Հայաստանը Փաշինյան Նիկոլից ազատելուց հետո։ Հիմա շատերը կարող է ասեն, թե ոչինչ չենք անում կամ անտարբեր ենք Բաքվում դատվող հայ գերիների նկատմամբ, բայց մենք էլ մեր բաժին հալածանքներն ենք կրում Երևանում` ակնհայտորեն միևնույն նպատակին ծառայող երկու ռեժիմների հայակործան քաղաքականության հետևանքով»։