|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին ժամը 9:30-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան), շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը։
Դատական նիստը դռնբաց է»,- հավելել է նա:
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում՝ 2022թ․-ի հուլիսի 15-ին։