Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երբ սկսվեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբերի 11-ը, Բաքվում կրկին սկսեցին խոսել, որ Ադրբեջանն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արտահանման տրանսպորտային շղթայում կարող է օգտագործվել: Ընդ որում, հնարավոր է, խոսքը գնա ոչ միայն Աֆղանստանից օդային փոխադրումների, այլեւ ցամաքային տրանսպորտով բեռների փոխադրման մասին: Հիշեցնենք` 2008 թ-ին, երբ ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունները լարվեցին, Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները ստեղծեցին «Հյուսիսային բաշխիչ ցանց» (NDC)` Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի համար Եվրոպայից Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա ապրանքներ առաքելով: 2015 թ-ին Ռուսաստանը չեղարկել է այդ բեռների տարանցման մասին համաձայնագրերը, սակայն NDC -ն շարունակում է գործել ՝ բեռներ հասցնելով Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով, Կասպից ծովով Ղազախստան եւ այնուհետեւ Ուզբեկստան եւ Աֆղանստան: Ցանցը ոչ միայն բեռներ է տեղափոխում Աֆղանստան, այլեւ դեռեւս մնում Է Աֆղանստանից արտասահմանյան ռազմական տեխնիկայի արտահանման հիմնական երթուղին: ԱՄՆ-ն արդեն այդ միջանցքով դուրս է բերել ռազմական հանդերձանքի ընդհանուր ծավալի 2-ից մինչեւ 6 տոկոսը, որն Աֆղանստանից ներմուծվել եւ արտահանվել է օդային ճանապարհով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԱՄՆ օդուժի կողմից օդային տարածքն օգտագործելուց բացի, Աֆղանստանում ամերիկյան զինվորականների համար այսպես կոչված ոչ մահացու սարքավորումների ավելի քան մեկ երրորդը, ներառյալ վառելիքը, հագուստն ու սննդամթերքը, անցնում են Բաքվի տարածքով: ԱՄՆ-ի համար այդ երթուղին դարձել է Աֆղանստան վառելիք հասցնելու հիմնական միջոցը։Այնպես որ այս ամենում նոր բան չկար: Սակայն տվյալ դեպքում խոսքը «Լազուրյան միջանցքի» (Lapis Lazuli) գործարկման մասին է, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ-ի նոյեմբերի 15-ին` Ադրբեջանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Այն կոչված է ծովային, ավտոմոբիլային, ավիա եւ երկաթուղային երթուղիներով կապել աֆղանական Ֆարյաբ նահանգի Ակինա եւ Հերաթ նահանգի Թորգունդի քաղաքները Թուրքմենստանում Թուրքմենբաշի եւ Ադրբերջանոււմ Բաքու նավահանգիստներին, Վրաստանի Փոթի եւ Բաթումի քաղաքաներին, Ստամբուլին, Կարսին` հետագայում Եվրոպայի տրանսպորտային համակարգ մուտք գործելու համար: Ընդ որում, հայտարարվում է, որ կողմերը մտադիր են մոտ ապագայում ձեռնամուխ լինել այդ նախագծի իրականացմանը: Այս տարվա հունվարի կեսերին տեղի է ունեցել Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Աֆղանստանի միջգերատեսչական խմբի ղեկավարների եռակողմ առցանց հանդիպումը, որը ստեղծվել է տրանսպորտի եւ կապի ոլորտում փոխգործակցության միջոցով «Լազուրային միջանցքի» հնարավորությունների ընդլայնման համար: Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են այդ ուղղությամբ համագործակցության «ճանապարհային քարտեզը» եւ նշանակել են յուրաքանչյուր երկրից միջանցքի տրանսպորտային օպերատորներին: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաեւ տրանսպորտային գործընթացի օպտիմալացման, բոլոր մասնակիցների համար երթուղով բեռների փոխադրման հավասար պայմանների ստեղծման, միջանցիկ սակագնային դրույքաչափի սահմանման հարցերը: Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ նախագծի մասնակիցները կայուն պատկերացում ունեն այն մասին, թե ինչպիսին կլինի Աֆղանստանն այնտեղից ամերիկյան զորքերի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ռազմական ստորաբաժանումների դուրսբերումից հետո: Ըստ որոշ ադրբեջանցի փորձագետների`ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո: «Միակ ուժը, որը ազդեցություն կունենա «Թալիբանի» վրա եւ կկարողանա խաղաղություն հաստատել Աֆղանստանում, Պակիստանն է», եւ «Ադրբեջանի համար Պակիստանի ավանսցենում հայտնվելը կարող է ծանրակշիռ գործոն դառնալ Lapis Lazuli երթուղու միջանցքի տրանզիտի աշխուժացման գործում «թուրք-ադրբեջանական դաշինքի համատեքստում, որը միտված է «Հարավային Ասիայում իր քաղաքական եւ տնտեսական ազդեցության ավելացմանը»։ Ավելին, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ֆուադ Շահբազովը կարծում է` «Լազուրային միջանցքը» մրցելու է չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ, որը տանում է դեպի Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Գվադար նավահանգիստ: Բացի այդ, ըստ նրա`«միջանցքը կօգնի Աֆղանստանին ազատել իր արտադրանքի արտահանման համար Պակիստանի, իրանական եւ ռուսական նավահանգիստներից կախվածությունից»: Բայց չէ որ Պակիստանը կարող է վերմակը քաշել իր կողմը, էլ չենք խոսում Չինաստանի եւ Իրանի մասին։ Այնպես որ խաղը սկսվում է լայն աշխարհագրական տիրույթում, որը, ըստ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի ինստիտուտի ղեկավար Ֆրեդերիկ Սթարի`ընդգրկում է «Վրացական խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցումը» եւ նույնիսկ ապագա միջանցքը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ` Հայաստանի տարածքով: Ճիշտ է, Սթարը, այնուամենայնիվ, առաջարկում է չինական ապրանքները «Լազուրային միջանցքով» տանել եւ ներգրավել չինական ներդրումներ, հակառակ դեպքում «այդ երթուղու գործունեությունը կլինի անշահավետ»:
Պարզվում է, որ աֆղանական մրգերն ու բամբակը նախագծի շահութաբերությունն ապահովելու համար ակնհայտորեն բավարար չեն: Բացի այդ, նրանք շատ ավելի հեշտ է տանել դեպի Եվրոպա` Միջին Ասիայի եւ Ռուսաստանի միջոցով, չէ որ կան տարանցիկ նախագծեր, ինչպիսիք են «Արեւմուտք-Արեւելք»-ը, որն արդեն Ադրբեջանի եւ հարեւան երկրների միջոցով Չինաստանին կապել է Եվրոպայի հետ, եւ «Հարավ-Հյուսիս»-ը, որը Ադրբեջանի միջոցով կարող է Պարսից ծոցը կապել ֆիննական ծոցին: Բացի այդ, գոյություն ունի չին-պակիստանյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործոն՝ դեպի Պարսից ծոց ելք կողմնորոշմամբ, կա Հնդկաստան-Աֆղանստան-Իրան տրանզիտային ճյուղի կառուցման նախագիծ, որին լոբբինգ է անում Հնդկաստանը, որը խանդով է վերաբերվում Պակիստանի տարածքով երթուղին կառուցելու Չինաստանի ձգտմանը: Ինչ է դա տալիս Ադրբեջանին, չէ որ «Լազուրային միջանցքը» դժվար թե ներառվի չինական տնտեսական էքսպանսիայի սխեմայում, եւ Աֆղանստանն այստեղ ավելորդ է:
Բայց այդ դեպքում ինչու՞ են նրանք փորձում այս միջանցքից տարածաշրջանային քաղաքականության մեջ թրենդ ստեղծել, եւ ինչու են նրանք ակտիվորեն լոբբիստական գործունեություն ծավալում Արեւմուտքում՝ դրան տալով «թղթային ծավալներ»: Ամենայն հավանականությամբ, խոսքն Իրանին ու Ռուսաստանին շրջանցող երթուղում Ադրբեջանին ներգրավելու մասին է։ Սա առաջին, երկրորդ՝ Ադրբեջանը կարող է ներքաշվել ներաաֆղանական պայքարի մեջ՝ գայթակղելով նրան ենթադրվող մեծ շահերով: Այնպես որ, Բաքուն պետք է 10 անգամ մտածի կոնկրետ որոշումներ կայացնելուց առաջ:
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի